Սնկով Կրեմ Ապուր
- manegaloyan6
- Apr 18, 2018
- 1 min read
Updated: Oct 15, 2020

Բաղադրիչներ 200 գ. կարտոֆիլ 2 թ/գդ. աղ 1 բաժակ ջուր 1/2 սոխ (կտրատած) 1 ճ/գդ. բուսայուղ 200 գ. սունկ (կտրատած) 1 բաժակ հավի արգանակ 100 մլ. կաթ սեւ պղպեղ չորահաց
1 Կարտոֆիլին ավելացնում ենք աղ եւ եփում
2 Բուսայուղով տապակում ենք սոխը, այնուհետեւ սունկը, մի փոքր աղ ենք ավելացնում
3 Սունկը եւ սոխը տեղափոխում ենք բլենդեռի բաժակի մեջ, ավելացնում արգանակը եւ մանրացնում
4 Ավելացնում ենք արդեն եփված կարտոֆիլը, եւս մի փոքր արգանակ եւ կրկին մանրացնում
5 Վերջում ավելացնում ենք կաթը, խառնում եւ ապուրը պատրաստ է
6 Ձեւավորում ենք սունկով, սեւ պղպեղով, չորահացով եւ թարմ կանաչիով
Բարի Ախորժակ
Comments